Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երեկ՝ նոյեմբերի տասնյոթին, Ռիո դե Ժանեյրոյում մասնակցեց ցուցադրական խաղի, որում առաջին ռակետի մրցակիցը Բրազիլիայի պատմության մեջ լավագույն թենիսիստ Գուստավո Կուերտենն էր:
Հանդիպումն ավարտվեց «Ռոլան Գերոս»-ի եռակի դափնեկիրի՝ 7:6 (11:9), 7:5 հաշվով հաղթանակով:
Հատկանշական է, որ այսօր՝ նոյեմբերի տասնութին, Նովակը մասնակցելու ընկերական ֆուտբոլային խաղի, որին մասնակից են լինելու բրազիլական ֆուտբոլի լեգենդար խաղացողներ Կաֆուն, Զիկոն, Ռոմարիոն ու Բեբետոն:







































