«Ֆիորենտինա»-ի բալկանյան համայնքը շատ հայտնի է Եվրոպայում: Սկզբում իր խաղով մեծ աղմուկ բարձրացրեց Ստեֆան Յովետիչը: Այժմ եվրոպական գրանդերը հետաքրքրված են Ադեմ Լյայիչի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը հիանալի խաղ է ցուցադրում: Նա «Ֆիորենտինա»-ի առաջատարն է խաղադաշտում: Լյայիչը գտնվում է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյի ուշադրության կենտրոնում, ով արդեն նախապատրաստվում է հանդես գալ համապատասխան առաջարկով:
Նշենք, որ 2010 թվականին Լյայիչը կարող էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել, սակայն գործարքն ընդհատվեց վերջին պահին:









































