Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնել է օգնել Կաբո-Վերդեի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 2013 թվականի հունվարին կայանալիք Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը:
Կաբո-Վերդեի նախագահի անձնական խնդրանքով` «արքայական ակումբի» գլխավոր մարզիչը խորհրդատվություններ կանցկացնի աֆրիկյան երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտունեշայի հետ:
Կաբո-Վերդեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը դեկտեմբերի 3-ին Մադրիդ կժամանի: Նա Իսպանիայում կանցկացնի 6 օր` մրցաշարին նախապատրաստվելու վերաբերյալ Մոուրինյոյից խորհրդատվություններ ստանալու նպատակով:








































