Հնդկաստանի հյուսիս-արևելքում ազգամիջյան բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Ասսամ նահանգի Կոկրաջհար շրջանում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սպանվածները հարազատներ են եղել:
Նահանգի ոստիկանապետը հայտարարել է, որ Կոկրաջհարում անժամկետ պարեկային ժամ է հայտարարվել, որի ընթացքում ոստիկաններին կօգներն զինվորականները և զինված միավորումներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ասսամում բնիկ բոդոս ժողովրդի և վերաբնակեցված մուսուլմանների միջև բախումներ տեղի են ունենում այս տարվա հուլիսից: Բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել: Բռնագաղթել է ավելի քան 400,000 մարդ:








































