Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆանտաստիկ մասնագետ է, և ինքը կարոտել է նախկին մարզչին:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից` 2009թ.` 94 մլն եվրոյի դիմաց:
«Ֆերգյուսոնը ֆանտաստիկ մասնագետ է: Նրա գլխավորությամբ ես առաջին լուրջ քայլերն եմ կատարել ֆուտբոլային աշխարհում: Կարոտում եմ Ֆերգյուսոնին»,- հայտարարել է Ռոնալդուն:






































