«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ թիմը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերը:
Tuttosport-ը տեղեկացնում է, որ տեղափոխությունը գրեթե անհավանական է, քանի որ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ոչ մի ակումբ չի կարող վճարել «Մանչեսթեր Սիթի»-ի պահանջած գումարը:
«Առաջատարներին բաց թողնելուց հետո «Միլան»-ը նոր թիմ է կառուցում: Այդ նպատակով պատրաստ ենք միջոցներ ներդնել»- հայտարարել է Բեռլուսկոնին:









































