Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը նոյեմբերի 13-21-ը մասնակցում են Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում անցկացվող օփենին:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Անդրիասյանը և Պետրոսյանը երեք տուրից հետո ունեն 2-ական միավոր:
3 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Սուրիա Գանգուլին (Հնդկաստան):