Ռուսաստանի Խանտի Մասիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի կանանց 2012թ. Աշխարհի առաջնությունը:
Երկրորդ տուրի երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Նադեժդա Կոսինցևայի հետ: Պարտիան ավարտվեց 18-րդ քայլում: Լիլիթը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով:
Հիշեցնենք, որ առաջին պարտիան նույնպես ավարտվել էր ոչ-ոքի:
Էլինա Դանիելյան – Հարիկա Դրոնավալի պարտիան դեռ չի ավարտվել: