ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆուտբոլիստներին ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցեագրելն անթույլատրելի է: Նա հայտնել է նաև, թե ինչ միջոցներ է ձեռքնարկել կազմակերպությունը` նման երևույթների դեմ պայքարելու համար:
«Չեմ կարող աչք փակել ֆուտբոլային մարզադաշտերում վերջին ժամանակաշրջանում կատարվող իրադարձությունների վրա: Ես զայրացա, երբ տեսա, թե ինչպես են երկրպագուները ռասայական բնույթի վիրավորանքներ հասցնում ֆուտբոլիստներին: Նման միջադեպերը չի կարելի հանդուրժել, դրանք չպետք է տեղ գտնեն ֆուտբոլում և հասարակության մեջ: Ֆուտբոլն աշխարահ է, որտեղ մաշկի գույնը նշանակություն չունի: Ֆուտբոլն աշխարհ է, որտեղ հարգում են մարդու հայացքները:
Վերջերս ՈւԵՖԱ-ի կանոկարգում համապատասխան փոփոխություններ են կատարվել: Ազգային բոլոր միությունները կարող են միջոցներ ձեռնարկել` անթույալտրելի ցանկացած երևույթների դեմ պայքարի համար: Մենք պահանջում ենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Պլատինին:







































