Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ու մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մտադիր են ֆուտբոլիստին տեսնել թիմում: Նրանք կարծում են, որ Ռոյսը կարող է մեծ օգուտ տալ ակումբին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսելոնա»-ն պատրաստ է 35 մլն եվրո վճարել Ռոյսի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի և մարզումները կվերսկսի 1.5 ամսից:







































