Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով, հիշեցնենք, վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի 2014 թվականի առաջնությունը, կվերսկսի մարզումները 1.5 ամիս անց:
Ակնկալվում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստը կապաքինվի 6-7 շաբաթ:
«Ամբողջ գիշեր չեմ քնել: Իսկական մարդկային ողբերգություն էր»,- Ռոյսի վնասվածքը մեկնաբանել է դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:







































