Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակումը:
«Անձամբ նրան չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ լավ մասնագետ է: Ակումբի ղեկավարությունը որոշել է հրավիրել Յակինին: Ես ուրախ եմ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ուսումնամարզական հավաքի ժամանակ»,-Soccer-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը:
Լրագրողները հարձակվողին հարցեր են ուղղել նաև նրա ապագայի վերաբերյալ:
«Առանց մեկնաբանությունների»,- պատասխանել է Յուրան:







































