Նորվեգիայի Ստանավանգեր քաղաքում ընացթող շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրում սևերով խաղացող Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Հայկական շախմատի առաջատարը երկար ձգձգված պարտիայի 93-րդ քայլում վայր դրեց իր զենքերը և ընդունեց պարտությունը: Նավակային վերջնախաղում Կառլսենը գտավ հաղթանակի հասնելու ուղին:
Գերմրցաշարի 5 տուրերից հետո Արոնյանը իր ակտիվում գրանցել է 2 միավոր:
Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝
1. Վլադիմիր Կրամնիկ – 3,5
2. Ֆաբիանո Կարուանա – 3
3.Մագնուս Կառլսեն -3
4. Սայմոն Ագդեշտեյն – 2,5
5. Սերգեյ Կարյակին – 2,5
6. Անիշ Գիրի – 2,5
7. Ալքեսանդր Գրիշչյուկ – 2,5
8.Լևոն Արոնյան – 2
9. Պյոտր Սվիդլեր – 2
10. Վեսելին Տոպալով – 1,5







































