Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպան Կարլոս Բլանկոյի հետ: Այս մասին հաղորդում է Corriere Dello Sport-ը:
Ավարտված մրցաշրջանը, Բլանկոն անցկացրել է «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի կազմում, որի հետ միասին իր տարիքային խմբում հռչակվել է Իսպանիայի չեմպիոն: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստին արդեն անվանում են «երկրորդ Պիկե»:
«Յուվենտուս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: Կարլոս Բլանկոն տարեկան կվաստակի 400 հազար եվրո աշխատավարձ:








































