Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, որը, նրա կարծիքով, ամբողջությամբ կոռումպացված է:
«ՖԻՖԱ-ի հետ ոչինչ չունեմ ընդհանուր: Այն կոռումպացված կազմակերպություն է: Կարծում եմ` այժմ հետաքննություններ են վարվում այդ կապակցությամբ: Կարելի է մտաբերել աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնող երկրի հետ կապված միջադեպը»,- El Pais-ը մեջբերում է Տեբասի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ բրիտանացի քաղաքագետները հայտարարել են, որ պետք է վերընտրել նաև աշխարհի 2018 թվականի առաջնությունն ընդունող երկիրը: Մրցաշարը կայանալու է Ռուսաստանում:







































