Interfax-ի փոխանցմամբ, Բեռլուսկոնին, մեկնաբանելով իր անվան շուրջ ծագած սկանդալը, որի արդյունքում նրան մեղադրում են երիտասարդ մարոկուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու եւ դրա համար վճարելու մեջ, ասել է. «Ես միշտ ստիպված եմ աշխատել խելահեղ տեմպով: Եթե ես կարող եմ գեղեցիկ կանանց վրա նայել, ահա թե ես ձեզ ինչ կասեմ` ավելի լավ է գեղեցիկ կանանց սիրել, քան համասեռամոլ լինել»:
Մի սկանդալից խուսափելու նպատակ ունենալով` Իտալիայի վարչապետն ընկել է մեկ այլ սկանդալի մեջ: Այս հայտարարությունից հետո հայտարարություններով են հանդես եկել համասեռամոլների կազմակերպությունները, որոնք Բեռլուսկոնիից պահանջել են ներողություն խնդրել համասեռամոներից եւ կանանցից:










































