CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան սկսել է տարհանել Սիրիային սահմանակից շրջանի բնակիչներին: Տարհանման են ենթարկվել Շանլըուրֆա նահանգի Սուրուչի շրջանի Մյուրշիթփընար գյուղի բնակիչները:
Այս գյուղն ընկած է սիրիական Այնելարափ շրջանի (Հալեպի մոտ) անմիջական հարևանությամբ և կարող է տուժել սիրիական զորքերի ու ապստամբների միջև բախումների ժամանակ: Գյուղի բնակիչները տեղափոխվել են շրջկենտրոն կամ էլ հարևան գյուղեր:
Գյուղից տարհանվել է մոտ հազար մարդ: Դրան զուգահեռ, գյուղում տեղակայվել են տանկեր ու զրահամեքենաներ: