«Լիվերպուլ»-ը հայտարարել է, որ ամառային նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Անգլիայի և Գերմանիայի փոխչեմպիոնների մրցապայքարը տեղի կունենա «Էնֆիլդ»-ում` օգոստոսի 10-ին: Մինչ այդ Բրենդան Ռոջերսի թիմը հանդիպումներ կանցկացնի «Պրեստոն»-ի, «Ռոմա»-ի, «Օլիմպիակոս»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի հետ:
««Էնֆիլդ»-ում «Բորուսիա»-ն խաղացել է ավելի քան 10 տարի առաջ: Անհամբերությամբ ենք սպասում այն օրվան, երբ կարող ենք կրկին ողջունել դորտմունդցիներին մեր մարզադաշտում»,- ասել է «Լիվերպուլ»-ի տնօրեն Բիլի Հոգանը:
«Թե´ «Լիվերպուլ»-ը և թե´ «Բորուսիա»-ն հարուստ պատմություն, կրքոտ երկրպագուներ և ֆուտբոլային անկրկնելի խաղաոճ ունեն: Մեզ համար մեծ պատիվ կլինի խաղալ «Էնֆիլդ»-ում»,- նշել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:
Հավելենք, որ վերջին անգամ թիմերի մրցակցությունը կայացել է 1992 թվականին ֆրանսիական «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել գերմանացիների` 3:2 հաշվով հաղթանակով:







































