Ինչպես հայտնի է, հաշված օրեր են մնացել այն պահին, երբ Բրազիլիայում կմեկնարկի 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Դրան ընդառաջ` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մունդիալի պատմության մեջ բոլոր մրցաշարերի հաղթողներին: Արժե նշել, որ ֆուտբոլային գլխավոր իրադարձությունն անցկացվում է չորս տարին մեկ անգամ. այն այդ ընթացքում չի կայացել միայն 1938-1950թթ միջև ընկած ժամանակահատվածում:
Բրազիլիայի հավաքականը ռեկորդային` հինգ անգամ է նվաճել մոլորակի լավագույնի տիտղոսը: «Սելեսաո»-ին հաջորդում են քառակի հաղթող Իտալիայի և եռակի չեմպիոն Գերմանիայի ընտրանիները:
Բրազիլիա – 1958, 1962, 1970, 1994, 2002
Իտալիա – 1934, 1938, 1982, 2006
Գերմանիա – 1954, 1974, 1990
Ուրուգվայ – 1930, 1950
Արգենտինա – 1978, 1986
Անգլիա – 1966
Ֆրանսիա – 1998
Իսպանիա – 2010







































