Monday, 29 04 2024
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում

« 12 տարի ազատազրկման եմ դատապարտվել առավոտյան գործի գնալու համար». «Հարսնաքարի» գործով դատապարտյալ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Հարսնաքարի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Տուժող կողմն իր ներկայացուցիչներով դարձյալ բացակայում էր:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանի բողոքը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Շատ դրույթներ կրկնվում էին՝ մեղադրանքի՝ չկոնկրետացված, պատիժների՝ չանհատականացված լինելու մասերով:

Պաշտպանն ասաց, թե Արման Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված են ենթադրությունների մակարդակի ապացույցներ: Խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտական փուլում վրա է հասել մի պահ, երբ, ըստ պաշտպանի, «լրատվամիջոցներով ճնշում գործադրվեց, որ հեսա՝ տեսեք, մարդիկ են ազատվելու, պատիժը մեղմ է լինելու…»: Բայց հրապարակվել է դատավճիռն ու պարզվել է, որ «էս հոդվածներով նման ծանր պատիժ առաջին անգամ է նշանակվել»:

Արման Խաչատրյանի և Արման Բաղդասարյանի դեմ, ըստ Երեմ Սարգսյանի, ոչ մի ապացույց չկա,« խղճի դեմ է, որ նրանք դատապարտվեն չարած արարքների համար»:

Պաշտպանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, դադարեցնել Արման Խաչատրյանի քրեական հետապնդումը, նրան ճանաչել անմեղ ու արդարացնել:

Արման Խաչատրյանը մասնավորապես ասաց. «Մեղադրանքն իմ համար բացարձակ անհասկանալի է, չեմ հասկացել՝ ում գործողությունների համար եմ դատվել, կոնկրետ ում եմ ես վնաս հասցրել…

Անտրամաբանական որոշում է կայացրել դատարանը՝ ամբաստանյալների խոստովանական ցուցմունքները ճանաչելով ոչ արժանահավատ…

Տուժողները մի քանի ցուցմունք են տվել, ամեն տեղ մի բան են ասել՝ մեկը մյուսից տարբերվող, բայց նրանց ցուցմունքները համարվել են արժանահավատ…

Տուժողների ցուցմունքները կախված էին դրսում տիրող տրամադրությունների հետ, դրսում մթնոլորտը թեժանում էր, սկսում էին ցուցմունք տալ, թե բոլորը հարվածել են իրենց… Եթե ընդեղ է եղել , ուրեմն մասնակցել է. սա է դարձել տուժողների սկզբունքը: Չեն ասել՝ կոնկրետ ով է եղել հարվածողը, որ մեղադրանքը չտարանջատվի…

Ո՞նց ա հնարավոր, որ մարդուն ընկած վիճակում հարվածներ հասցնեն ու վնասվածք չստանա, իմ չորս տարեկան տղան էլ ընկածին հարվածի ոտքերով, վնասվածքներ կհասցնի: Էդգար Նիկոյանին ընկած վիճակում հարվածներ հասցնելու դեպքում նա վնասվածքներ կստանար, չստանալն անհնար է:

Միակ հնարավոր բանն այն է, որ էդ մարդն ընդհանրապես չի խառնվել, քանի որ իմ հետ հանգիստ կանգնած է եղել, դրա համար առերեսման ժամանակ ասել է, որ ինձ կռվի ժամանակ տեսել է հանգիստ կանգնած վիճակում: Հետո դրսի տրամադրությունների տակ է ընկել ու սկսել է փոխել ցուցմունքները…

Դատավճիռը խայտառակություն է, խնդրում եմ բեկանել, նման բան չի կարող լինի, ես տասներկու տարի ազատազրկման եմ դատապարտվել՝ առավոտյան գործի գնալու համար, ցանկացած մարդ էլ կարող է գնա աշխատանքի ու ընկնի նման պատմության մեջ»:

Տուժողներն ու նրանց ներկայացուցիչները դատական նիստին ներկա չէին, մինչդեռ արդեն հերթը նրանցն էր՝ իրենց բողոքը ներկայացնելու, ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների հիմնավորումները դատարանն արդեն լսեց: Խոսք գնաց, որ տուժողների ներկայացուցիչները բացակայում են հանրապետությունից:

Պաշտպան Մարինե Թովմասյանն ասաց՝ տուժողների ներկայացուցիչները բողոք են ներկայացրել, թող բարի լինեն ներկայանալ ու ներկայացնել իրենց բողոքը, որ հետո չմեղադրեն պաշտպանական կողմին, ու էս հանգամանքը հետագայում չշահարկեն…

Դատարանը որոշեց նախ բոլոր բողոքները լսել, նոր անցնել պատասխաններին: Այսինքն, դատական նիստը հետաձգել, հաջորդ նիստին լսել տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում