Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Բարիս Էսենից (Թուրքիա), միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուց և գրոսմայստեր Մարտին Կրավցիվից (Ուկրաինա):
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Վլադիմիր Հակոբյանը ունեն 3,5-ական, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 3 միավոր: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Մրցաշարն ավարտվելու է հունիսի 9-ին:







































