Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հուսով է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչում իր թիմը կմրցակցի Արգենտինայի ընտրանու դեմ:
«Չեմ անհանգստանում Արգենտինայի հավաքականի կապակցությամբ: Հակառակը, հուսով եմ, որ Մունդիալի եզրափակիչում կկայանա Բրազիլիա-Արգենտինա խաղը` հարավամերիկյան եզրափակիչ` հիանալի տեխնիկայով օժտված ֆուտբոլիստներով:
Չեմ ցանկանում, որ արգենտինացիներն ավելի շուտ դուրս մնան մրցապայքարից: Սակայն իմ գլխավոր նպատակն ու խնդիրն այն է, որ Բրազիլիայի ընտրանին նվաճի աշխարհի 2014 թվականի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Սկոլարին:







































