Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը 720.000-ական եվրո պարգևավճար կստանան աշխարհի 2014 թվականի չեմպիոն դառնալու դեպքում:
Հիշեցնենք` Բրազիլիայում կայանալիք «Մունդիալ-2014»-ը կմեկնարկի հունիսի 12-ին և կավարտվի հուլիսի 13-ին: Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը մրցաշարի խմբային փուլում կմրցակցի Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականների հետ:
«Մունդիալ-2014»-ի ոսկե մեդալի մյուս հավակնորդները` Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստները 330.000-ական եվրո կստանան աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում, Գերմանիայի թիմի ներկայացուցիչները` 300.000-ական եվրո:







































