Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան, ով պայմանագիր է ստորագրել MLS-ի «Նյու Յորք Սիթի» ակումբի հետ, երեք ամիսների ընթացքում հանդես կգա «Մելբուրն Սիթի»-ի կազմում:
«Նյու Յորք Սիթի»-ն թույլ է տվել 32-ամյա ֆուտբոլիստին ավստրալացիների հետ պայմանագիր ստորագրել, որը կգործի ընթացիկ տարվա հոկտեմբեր-հունիս ամիսներին: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերերի կողմից ստեղծված ամերիկյան թիմը կսկսի ելույթները 2015 թվականին:
«Սա հիանալի հնարավորություն է խաղալ նոր լիգայում և նոր փորձ ձեռք բերել MLS-ի մրցաշրջանի մեկնարկից առաջ»,- Վիլյայի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:








































