Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրազիլիայի հավաքականը երեկ հանդիպում է անցկացրել Պանամայի ընտրանու հետ և հաղթանակ տոնել 4:0 հաշվով:
Այս մրցավեճում իրեն հրաշալի դրսևորեց կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացնող հարձակվող Նեյմարը, ով հասցրեց դառնալ նաև գոլի հեղինակ` տուգանայինից կատարած հարվածով բացելով հաշիվը: Բացի այդ, ֆուտբոլիստն աչքի ընկավ մի շարք տպավորիչ հնարքներով, որոնք բուռն արձագանքով ընդունվեցին ներկա երկրպագուների կողմից:
Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:







































