CIES ֆուտբոլային գործակալության անցկացրած հետաքննության համաձայն՝ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է:
Մեսսիի տրանսֆերային արժեքը կազմում է 161.5 մլն ֆունտ: Ռոնալդուն երկրորդն է: Պորտուգալացու գինը տրանսֆերային շուկայում 85.2 մլն ֆունտ է կազմում: Առաջին եռյակը եզրափակում է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը (79.4 մլն ֆունտ):
Սուարեսին նախորդում են Էդեն Ազարը (61.2 մլն), Գարեթ Բեյլը (50.9 մլն) և Նեյմարը (50.6 մլն):








































