Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է Քրիշտիանու Ռոնալդուի հատուկ դերակատարությունը թիմի խաղում: Մասնագետը խոսել է նաև պորտուգալացի ֆուտբոլիստի բարձր արդյունավետության մասին:
«Քրիշտիանուի վիճակագրությունը պարզ է ու հասարակ` մեկ գոլ` մեկ խաղի ընթացքում: Երբ նա խաղադաշտում է, խաղը սկսվում է 1:0 հաշվով:
Ինձ նաև զարմացրել է նրա պրոֆեսիոնալության մակարդակը:Ռոնալդուն իսկական առաջատար է, ով ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց` հեղինակելով կարևոր գոլեր, որոնցից շատերը որոշիչ էին:







































