Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդար Կոլարովի ծառայություներով:
Տեղեկությունների համաձայն` 28-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ Անգլիայի չեմպիոնների կազմից` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մյունխենյան ակումբ տեղափոխության նպատակով:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Կոլարովը կորցրել է տեղը «քաղաքայիներ»-ի հիմնական կազմում, իսկ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի: Հավելենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Ռոմա»-ն, «Յուվենթուս»-ը և ռուսաստանյան մի շարք ակումբներ:







































