Գեղարվեստական մարզմնամարզության Եվրոպայի առաջիկա առաջնության կազմակերպիչ Ադրբեջանը Բելառուսի հավաքականի ներկայացուցիչներին խնդրել է հրաժարվել Արամ Խաչատրյանի ստեղծագորության ներքո հանդես գալու մտքից: Այս մասին հյատարարել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը:
Նրա խոսքերով՝ հավաքականը 6 ամիս հանդես է եկել «Սուսերով պարի» հնչյունների ներքո, իսկ հիմա արագացված կարգով այլ երաժշտության ներքո այլ ելույթ է նախապատրաստում:
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը տեղի կունենա Բաքվում՝ հունիսի 13-15-ը:







































