Ֆուտբոլի Արքա Պելեն հայտնել է, որ բրազիլական ֆուտբոլից անհետացել են աստղերը, ովքեր նախկինում հիացնում էին իրենց երկրպագուներին և, ընդհանրապես, ֆուտբոլասերներին, իրենց վարպետությամբ: Այդ կապակցությամբ Պելեն կարծում է, որ թիմի երիտասարդ հարձակվող Նեյմարին պետք է պաշտպանել և շատ ուշադիր վերաբերվել:
«Նախկինում կարող էի ասել, որ մեր հավաքականում կան Ռիվելինոն, Դիդին, Զիկոն, Ֆալկաոն, Վավան, ես և այլք: Իսկ այժմ շատ բարդ է կազմել աստղերի ցուցակը:
Թիմերը հավասար ուժ ունեն ոչ այն պատճառով, որ ավելի բարձրակարգ են դարձել, այլ հակառակը: Իսկ Նեյմարի ուսերին չի կարելի այդքան մեծ պատասխանատվություն դնել: Նրան պետք է պաշտպանել»,- ասել է Պելեն:







































