Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել 2014 թվականի աշխարհի առաջնությանը:
Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատարը վնասվածք էր ստացել ավարտված մրցաշրջանի վերջնամասում և, փորձելով նախատեսվածից կարճ ժամկետում վերադառնալ խաղադաշտ, այցելել էր սերբ հեքիմի մոտ: Այդուհանդերձ, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ եզրափակչում (1:4) նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 9 րոպե:
«Ես պատրաստ եմ աշխարհի առաջնությանը: Ուրախ եմ և ցանկանում եմ հիանալի ելույթներ ունենալ Բրազիլիայում: Վերականգնվելու համար աշխատել եմ ֆիզիոթերապևտների ու վերականգնողական մասնագետների հետ: Ինձ լավ եմ զգում և վաղը կմիանամ Վիսենտե Դել Բոսկեի գլխավորած թիմի հավաքին: Հուսով եմ` հաջորդ շաբաթ կայանալիք Սալվադորի դեմ մրցավեճում ինձ հնարավորություն կտան խաղադաշտում անցկացնել առնվազն մի քանի րոպե»,- Կոստայի խոսքերը մեջբերում է AS-ը:






































