Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլում իր թիմը հզոր մրցակիցներ ունի:
«Մեր մրցակիցներից յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի: Պորտուգալիայի ընտրանին ունի Քրիշտիանու Ռոնալդու, ով միայնակ կարող է որոշել ցանկացած հանդիպման ելքը:
ԱՄՆ-ի հավաքականը շատ փորձառու մարզիչ ունի: Կլինսմանը հզոր թիմ է ձևավորել, որի դեմ բարդ կլինի խաղալ:Այդ պատճառով մենք չենք թուլանում և լուրջ նախապատրաստվում ենք»,- Goal. com-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:








































