Համակարգչային վիրուսը համակարգչային ծրագրերի տարատեսակ է, որի առանձնահատկությունն ինքնաբազմացման հատկությունն է: Բացի այդ՝ այն կարող է վնասել կամ ամբողջության ոչնչացնել ֆայլերը, տվյալները և ողջ օպերացիոն համակարգը,որը գտնվում է օգտատիրոջ վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Հայտնի են տասնյակ հազարավոր համակարգչային վիրուսներ, որոնք տարածվում են համացանցով ողջ աշխարհում՝ կազմակերպելով վիրուսայի համաճարակներ:
1983 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Կարոլինայի համալսարանի ամերիկացի ուսանող Ֆրեդ Քոենը ծրագիր է կազմել՝ ցույց տալով վիրուսի բազմացմամբ համակարգչի վարակման հնարավորությունը: Հաջորդ օրը նա աշխատանք է գրել, որում ոչ միայն նշել է համակարգչային ցանցերով վիրուսների տարածման վտանգավորության մասին, այլ նաև պատմել է հակավիրուսային ծրագրերի ստեղծման հնարավորությունների մասին:
Առաջին ոչ լաբորատոր վիրուսը, որը կրում էր Brain անվանումը և կարող էր վարակել միայն դիսկետները, հայտնվել է 1986 թվականի հունվարին և ունեցել պակիստանյան ծագում: Առաջին հակավիրուսային ծրագիրը մշակվել է 1988 թվականին:








































