ESPN-ին տված հարցազրույցի ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ միշտ մանրամասն վերլուծում է իր խաղը և չի փորձում արդարանալ սեփական աչքերում, եթե վատ խաղ է ցուցադրել:
«Իմ ամենամեծ քննադատը ես ինքս եմ: Հիանալի գիտեմ, երբ եմ լավ խաղում, իսկ երբ` վատ: Երբ այլևս հաճույք չստանամ ֆուտբոլից, կավարտեմ կարիերաս:
Մանկուց երազել եմ ֆուտբոլ խաղալ և այժմ շարունակում եմ հաճույքով անել դա: Նորմալ մարդ եմ, ընտանիք ունեմ ընկերներ: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա, իհարկե, չեմպիոն դառնալու մեծ ցանկություն ունեմ»,- ասել է Մեսսին:









































