Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Աբդուլլա Իսկանդարին: Նա Սիրիայում է եղել մասնավոր այցով, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ գեներալը սպանվել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների ձեռքով:
Իսկանդարին իրան-իրաքյան պատերազմի ժամանակ եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատրներից մեկը:









































