Грузия Online-ի փոխանցմամբ`Քութայիսի թիվ 2 բանտում բանտարկյալ Նիկոլոզ Վարդոսանին` որպես բողոքի նշան, կարել է իր աչքերը: Նա պահանջել է իրեն վերադարձնել բանտային բուժարան, որտեղից դուրս է գրվել երեկ:
Բանտարկյալին այցելել է բանտերի մոնիտորինգի խմբի անդամ Մանանա Մանագաձեն: Վերջինիս խոսքերով` բանտարկյալը, բացի բուժարան վերադառնալուց, պահանջում է նաև բարելավել բանտային պայմանները:
Մանագաձեն հավելել է, որ բանտարկյալը բուժարանը լքել է իր իսկ հայտարարության հիման վրա, իսկ այժմ ցանկանում է վերադառնալ, քանի որ բանտում չկան համապատասխան պայմաններ: Որպես բողոքի նշան նա կարել է իր աչքերը:










































