Լոս Անջելեսում տեղի ունեցավ բասկետբոլի «Լոս Անջելես Լեյքերս» – «Գոլդեն Սթեյթ» դիմակայությունը, որն առաջինն էր լոսանջելեսյան թիմի համար գլխավոր մարզիչ Մայք Բրաունի հեռանալուց հետո:
Խաղն ավարտվեց «Լեյքերս»-ի համոզիչ հաղթանակով: Հատկանշական է, որ ամենաարդյունավետը Քոբի Բրայանթն էր, ով կարողացավ թիմին 27 միավոր բերել: «Լյեքերս»-ի համար այս հաղթանակը միայն երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում:
«Լոս Անջելես Լեյքերս» – «Գոլդեն Սթեյթ»՝ 101:77:










































