Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը թողարկել են նոր կոսմետիկա՝ Khroma Beauty-ն: Սակայն, ինչպես պարզվել է, Chroma անվանումը մի տառով է տարբերվում Կալիֆոռնիայում արդեն գրանցված ընկերություններից մեկի անվանումից: Այժմ այդ ընկերությունը հայց է պատրաստում, որպեսզի ապացուցի, որ Քարդաշյանների արտադրանքի անվանումը իրենց ընկերության անվանմանը շատ նման է: Սա առաջին դեպքը չէ, երբ աղջիկներին մեղադրում են գրագողության մեջ: Անցած տարի նրանց արտադրած պայուսակների անվանումը նույնպես վերցված էր այլ դիզայներների արտադրանքների անվանումից:








































