Ռուսական «Կրասնոդար»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ ինքը հավանաբար չի մասնակցի Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Կրասնոդար» – «Սպարտակ» հանդիպմանը:
«Հավանաբար չեմ կարողանա մասնակցել «Սպարտակ»-ի դեմ խաղին: Վնասվածքս լուրջ չէ, ուղղակի 100 տոկոսով պատրաստ չեմ:
Իհարկե, «Բենֆիկա»-ից կրած պարտությունից հետո «Սպարտակ»-ը գրեթե շանս չունի առաջնությունում, սակայն նրանք հրաշալի ակումբ են ու կարող են վերագտնել իրենց խաղը Պրեմիեր Լիգայում: Բացի այդ՝ «Սպարտակ»-ն ուժեղ է նաև պահեստային ֆուտբոլիստներով, որոնք ամեն պահի պատրաստ են օգնել թիմին»,- “РИА Новости”-ի փոխանցմամբ՝ ասել է Մովսիսյանը:
Նշենք, որ մեր հավաքականի խաղացողը 14-րդ տուրից հետո համարվում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: Ալեքսանդր Կերժակովի հետ միասին Մովսիսյանն ինը գոլով գլխավորում է ռմբարկուների աղյուսակը:







































