Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բարձր է գնահատում թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքն «արքայական ակումբ»-ում: Այդ մասին հայտնում է AS-ը: Ալոնսոն նշել է, որ պորտուգալացի մասնագետը բոլորից ջանասիրություն և նվիրվածություն էր պահանջում:
«Կարծում եմ` Մոուրինյոն մեծ աշխատանք է կատարել «Ռեալ»-ում: Նա միշտ պահանջկոտ էր թե´ ֆուտբոլիստների, թե´ անձամբ իր նկատմամբ:
Առաջին երկու մրցաշրջաններում թիմում խնդիրներ չկային: Ոչ ոք Ժոզեին դեմ չէր տրամադրված: Սակայն վերջին մրցաշրջանում իրավիճակը փոխվեց: Խնդիրներ, կոնֆլիկտներ: Այդ ամենն անդրադարձավ կոլեկտիվի և թիմի խաղի վրա»,- AS-ը մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:







































