AS-ի տեղեկությունների համաձայն` «Բենֆիկա»-ի հարձակվող Օսկար Կարդոսոն հայտնվել է «Ատլետիկո»-ի հետաքրքրությունների շրջանակներում: Նրա թեկնածությունն ուսումնասիրվում է որպես Ռադամել Ֆալկաոյին փոխարինողի, ում «Ռեալ» տեղափոխությունն ավելի հավանական է դարձել:
Այդպիսով` եթե կոլումբիացին լքի «Ատլետիկո»-ն, հենց Կարդոսոն պետք է փոխարինի նրան: Նշվում է, որ պարագվայցի ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքը կարող է կայանալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































