ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա կապակցությամբ տոնական ընթրիքը մեկ տարվա ընթացքում թանկացել է միայն 28 ցենտով:
Ավանդաբար մթերային զամբյուղի մեջ մտնում է ամբողջական հնդկահավ, քաղցր կարտոֆիլ, թթու սոուս և դդմի ու լոռամրգի կարկանդակ, որոնք համեմված են սերուցքով: Ընթրիքը անցած տարվա համեմատ թանկացել է 1%-ով:
Խոհարարները և ռեստորանները նման ընթրիքը առաջարկում են 50-75 դոլարի դիմաց՝ հաղորդում է Իտար-Տասսը:
Նման տիպի հաշվարկները բերվում են սկսած 1986թ-ից, երբ այսպիսի ընթրիքն արժեր 28 դոլար 74 ցենտ:
Սուրբ Ծննդյան տոնի նման սա ևս ամերիկացիների ամենասիրելի տոնն է:









































