Եվրամիությունն ու Լատինական Ամերիկայի 10 երկրներ ստորագրել են համաձայնագիր, որը նշանավորում է այսպես կոչված «բանանային պատերազմի»՝ բանանի առևտրի վրա սահմանված սակագների առնչությամբ միջազգային վեճերի ավարտը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, փաստաթուղթն ստորագրվել է Ժնևում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտաբ-կայանում:
ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին ողջունել է «քաղաքական բարդ բանավեճերից հետո» պայմանագրի ստորագրումը և տեղի ունեցածն անվանել է «պատմական պահ»:
«Բանանային պատերազմը» սկսվել է 1991թ., երբ Սակագների ու առևտրի հարցով գլխավոր համաձայնագրի (ԱՀԿ-ին նախորդած կազմակերպությունը) նիստին Կոստա Ռիկայի ներկայացուցիչները եվրոպական երկրներին մեղադրեցին այն բանում, որ նրանք արտոնյալ պայմաններով իրենց շուկաներ են թողնում Աֆրիկայի երկրների բանան արտարդրողներին՝ ի վնաս լատինամերիկյան երկրների:
Կոստա Ռիկայի դիրքորոշմանն աջակցեցին նաև տարածաշրջանի մյուս երկրները, որից հետո սկսեցին համտեղ պայքար՝ ԵՄ բանանների ներկրման մաքսատուրքերի դեմ:
Համաձայն նոր փաստաթղթի՝ մինչև 2017թ. լատինամերիկյան բանանների վրա սահմանված մաքսատուրքերը պետք է նվազեցվեն 35 տոկոսով՝ 176 եվրոյից մինչև 119 եվրո՝ 1 տոննայի դիմաց:









































