ATP- եզրափակիչ մրցաշարում սերբ Յանկո Տիպսարևիչին հաղթելուց հետո արգենտիացի Խուան Մարտին դել Պոտրոն կիսվել է տպավորություններով:
«Ես գոհ եմ այսօր տարած հաղթանակիցս: Ավելի լավ էի խաղում, քան այս մրցաշարի առաջին խաղում:
Բայց պետք է նշեմ, որ շատ լավ գիտակցում եմ՝ Ֆեդերերին հաղթելու համար պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրեմ, քան այս երկու խաղերում»,- Դել Պոտրոյի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նա կարողացավ 6:0, 6:4 հաշվով առավելության հասնել սերբի նկատմամբ ու շարունակել պայքարը 5,5 մլն դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարում:









































