Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը անձնական օգտահաշիվ կբացի Twitter միկրոբլոգների ծառայությունում: Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի օգտահաշիվը, Լոմբարդիի խոսքով՝ կբացվի մինչև տարեվերջ: Այն մասին, թե պապն անձա՞մբ կվարի իր միկրոբլոգը, թ՞ե կդիմի որևէ մեկի օգնությանը, Վատիկանի մամլո քարտուղարը խոստացել է ավելի ուշ հաղորդել:
Բենեդիկտոս XVI-ը նախկինում արդեն գրել է Twitter-ում: Նրա անունից առաջին հաղորդագրութունը հայտնվել է 2011-ի հունիսին՝ Վատիկանի news.va կայքի թուիթերյան միկրոբլոգում:
Հայտնի է, որ 85-ամյա հովվապետը նախընտրում է գրել ձեռագիր և առօրյայում հազվադեպ է օգվում համակարգչից: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նա պարզապես կթելադրի օգնականներին անհրաժեշտ տեքստը:








































