Ֆլորիդայում Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է այդ նահանգում Բարաք Օբամայի հաղթանակի մասին,- հաղորդում է Reuters-ը: Պաշտոնապես ձայների հաշվարկը Ֆլորիդայում դեռ չի ավարտվել:
«Դեմոկրատների անունից ես ուզում եմ շնորհավորել նախագահ Բարաք Օբամային վերընտրվելու կապակցությամբ»,- հայտարարել է Ֆլորիդայում Դեմոկրատական կուսակցության նախագահ Ռոդ Սմիթը:
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ֆլորիդայում հասկացրել են, որ իրենք կընդունեն իրենց թեկնածու Միթ Ռոմնիի պարտությունը:
Նոյեմբերի 8-ի երեկոյան, ընտրական կոմիտեի տվյալներով, Օբամայի օգտին քվեարկել է Ֆլորիդայի բնակչության 49,92 %-ը, իսկ Ռոմնիի օգտին՝ 49,22 %-ը: Թեկնածուներին բաժանում է գրեթե 58,1 հազ. ձայն:








































