Կոլումբիայի հյուսիսարևմտյան Անտոկիա վարչական շրջանում անհայտ հանցագործների զոհ է դարձել ֆերմայում աշխատող տասը մարդ:
Ինչպես հայտնել է փրկվածներից մեկը, երեք զինված մարդ մոտեցել են ֆերմայի տիրոջը և հարցրել, թե արդյո՞ք նա վճարել է հանցագործներից պաշտպանվելու գումարը:
Այնուհետև եկածները հրաձգություն են սկսել՝ սպանելով ինը տղամարդու և մեկ կնոջ, ովքեր այդ պահին միրգ հավաքելիս են եղել:
Տեղի չինովնիկի վկայությամբ՝ դեպքի վայրը դժոխային տեսարան է հիշեցրել: Ոստիկանությունը դեռ չգիտի, թե ով է իրականացրել հարձակումը:










































