«Միլան»-ի ղեկավարությունը հետաքրքրված է 2 երիտասարդ արգենտինացի ֆուտբոլիստների ծառայություններով: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «ռոսսոներիներ»-ի մարզական գծով տնօրեն Արիեդո Բրայդան առաջիկա օրերին կմեկնի Հարավային Ամերիկա, որպեսզի անձամբ հետևի ֆուտբոլիստների խաղին:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` խոսքը «Բելգրանո»-ի 19-ամյա հարձակվող Լուկաս Սանտյագո Մելանոյի և «Ռասինգ»-ի 18-ամյա ռմբարկու Լուչանո Վյետոյի մասին է: Ընթացիկ մրցաշրջանում Վյետոն 11 հանդիպումներում 4 գոլ է հեղինակել, իսկ Մելանոն 13 խաղերում` 1 գոլ:








































