Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ կայանալիք եզրափակիչ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին.
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ամրացնենք մեր ուժեղ կողմերը և ծածկենք թույլ կողմերը: Այո՛, մենք ունենք թույլ կողմեր, բայց հույս ունեմ, որ դրանք ցույց չենք տա:
Բոլորը՝ հարձակվողից սկսած մինչև դարպասապահ, գիտեն, թե ինչ է անհրաժեշտ մեր թիմին:
Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա նրանք վտանգավոր են գործելու՝ անկախ մեր ընտրած խաղային սխեմայից»,- Սիմեոնի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդպիպումը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում:







































