Տեսանյութում դիտողի ուշադրությունը հրավիրվում է արդիական մի խնդրի վրա: Փաստացի՝ տեղի է ունենում «բջջային» կոլապս: Տեսանյութում երևում է ֆուտբոլային խաղի դիտումից առաջ խաղահրապարակի հարևանությամբ հավաքվող մարդկանց հեռախոսային խոսակցությունների «վթար»: Տեսանյութը նկարահանվել է Սան Ֆրանցիսկոյում:
Mediocre Films-ի սոցիալական հոլովակում դերակատարում է ունեցել հեռուստադերասան Դուգ Բենսոնը: Հոլովակը «Բջջային հեռախոսների վթար» շարքի երկրորդ սերիան է:
Խոսակցությունների ձայնագրումը հնարավոր է եղել Sennheiser անլար բարձրախոսի միջոցով, որն ամրացված է եղել դերասանի հագուստին:
Նոյեմբերի 6-ին YouTube վիդեոհոսթիգնում հայտնված տեսանյութն արդեն 100 հազար դիտման և 2555 հավանության է արժանացել:









































